Nokia 2720 fold - Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր

background image

Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և

ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից

ծրագրավորվող գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն ինտերնետով

ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր),

ակտիվացրեք և՛ ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե

երկուսն էլ ակտիվացված են, ապա հնարավոր է, որ սարքը փորձի

արտակարգ իրավիճակների կանչ կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ

ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր

դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր

դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու

անհրաժեշտության դեպքում, չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի

օգտագործման վրա դնել:

Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել

հետևյալը.

1

Եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի

հզորությունը բավարար է: Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի

կատարել հետևյալը.

Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ

օգտագործում է:

Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ,

որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

31

background image

Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ

թռիչքային ռեժիմից անցնելով ակտիվ ռեժիմի:

2

Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է

էկրանը մաքրելու և սարքը հեռախոսազանգ կատարելու համար

պատրաստ վիճակի բերելու համար:

3

Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների

կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը:

Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների

համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:

4

Սեղմեք զանգահարելու ստեղնը:

Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ

բոլոր տեղեկությունները հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է,

որ դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի:

Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: