Nokia 2720 fold - Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

background image

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը

վերաբերող ուղեցույցներին

Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն

նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների

ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված

սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ

գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի

սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը

ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:

Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի

համար օգտագործում են կլանման տեսակարար կշիռ (ԿՏԿ կամ SAR)

կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի

սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա

կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը

կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում

է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր

հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի

մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն

նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար

անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք

գործոններից կախված, մասնավորապես՝ այն բանից, թե ցանցի

հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:

Համաձայն ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու

դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.96 Վտ/

կգ:

Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների

հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված

հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի

հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ

տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com

ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի

տեղեկատվական էջում:

32

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ