
Հիշողության համօգտագործում
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով օգտագործվել հետևյալ
ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից. մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում
(MMS), էլփոստի ծրագիր, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակում: Այդ ֆունկցիոնալ
հնարավորություններից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել մնացած ֆունկցիոնալ
հնարավորությունների համար նախատեսված հիշողության ծավալը: Եթե սարքը հիշողության լիքը լինելու
մասին ծանուցում է ցուցադրում, վերացրեք համօգտագործող հիշողության մեջ պահվող տվյալների որոշ
մասը: