
Խնայեք էներգիան
Մարտկոցը լրիվ լիցքավորելուց և լիցքավորիչը սարքից անջատելուց հետո լիցքավորիչը հանեք պատի
վարդակից:
Կարիք չի լինի մարտկոցը հաճախակի լիցքավորել, եթե անեք հետևյալը.
•
Փակեք և կասեցրեք ծրագրերը, ծառայությունները և միացումները, երբ դրանք չեք օգտագործում:
•
Թուլացրեք էկրանի պայծառությունը:
•
Սարքը նախադրեք այնպես, որ անգործունության որոշակի ժամանակից հետո այն մտնի էներգիայի
խնայարարի ռեժիմ, եթե դա հնարավոր է ձեր սարքում:
•
Անջատեք անհարկի ձայները, ինչպիսիք են ստեղնախմբի հնչերանգներն ու զանգի ազդանշանները: