Վերամշակում
Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և
փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար
նախատեսված հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք կանխել
թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական
պաշարների վերաօգտագործմանը: Շրջակա միջավայրի պահպանության
վերաբերյալ տեղեկություններ ստանալու և պարզելու համար, թե ինչպես
վերամշակել Nokia արտադրանքները, այցելեք www.nokia.com/
werecycle կամ nokia.mobi/werecycle:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա
խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր
էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և
կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է
հանձնվեն հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է
Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված
արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա
միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների
համար՝ տե՛ս արտադրանքի Էկո-Հայտարարագրերը www.nokia.com/
environment կայքում: