Պատկերասրահ
Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (DRM) համակարգ՝ ձեռք բերված
բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման
Օպերատորի ընտրացանկ
21
բանալու առաքման պայմանները՝ նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա
լինել:
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան
տեսակներ օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները,
պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝ DRM-ի միջոցով
պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել OMA DRM
1.0: Եթե որոշակի DRM ծրագիրը բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության
սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր բովանդակությունից
օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն
իսկ գտնվող DRM-պաշտպանված բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM
ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն
չունեցող բովանդակության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին
տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր
իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և
բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի
համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Հնարավոր է, որ տվյալների փոխանցման այլ եղանակներ օգտագործելիս ակտիվացման բանալիները
չփոխանցվեն: Փոխանցման այլ ձևերը կարող է չփոխանցեն ակտիվացման բանալիները, որոնց
վերականգնումը` բավանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել
OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության
ֆորմատավորումից հետո: Ակտիվացման բանալիները վերականգնելու անհրաժեշտություն կարող է
առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Պատկերասրահի բովանդակությունը դիտելը
Ընտրել
Ընտցնկ
>
Պտկսրահ
: